3053 դիտում
17:26 14-05-2014
Դրսում հայտնված 29-ամյա երիտասարդին անհրաժեշտ է նաև անվասայլակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
29-ամյա Հարություն Խաչատրյանին ընդամենը անվասայլակ է պետք: Արդեն 1 ամիս է, ինչ նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ «Պոլիտեվրոպատիա՝ արտահայտված ստորին պարազարեզով» ախտորոշմամբ:
Երիտասարդը չի կարողանում միայնակ տեղաշարժվել և դուրս գալ: Հարությունը գտնվում է մոր խնամքի տակ: Նրանք բնակվում էին վարձով, մայրն աշխատում էր, իսկ հիվանդանոց տեղափոխվելուց հետո մայրը սկսեց խնամել որդուն և զրկվեց աշխատանքից, իսկ տան տերն էլ դուրս է հանել նրանց:
Բժշկական կենտրոնում բուժումը ստացել է պետպատվերի շրջանակներում և արդեն մոտենում են հիվանդանոցից դուրս գրման օրերը, սակայն մայրը չգիտի, թե որտեղ են բնակվելու և ինչ են անելու:
[b]SHAMSHYAN.com[/b]-ն ակնկալում է բարեգործների աջակցությունը, իսկ մայրը խնդրանքով է դիմում առողջապահության եւ սոցիալական հարցերով նախարարներին, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն:
Նրանք ովքեր ցանկություն ունեն օգնել այս ընտանիքին, թող զանգահարեն 098 90-44-77 հեռախոսահամարով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17057 դիտում
12:34 16-02-2014
Մահվան ճիրաններից պրծած 20-ամյա երիտասարդին անվասայլակ է անհրաժեշտ
29237 դիտում
23:54 23-03-2018
Ոստիկանության Արթիկի բաժնի պետի նախաձեռնությամբ 11-ամյա Աշոտին հանձնվեց հաշմանդամի անվասայլակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
36409 դիտում
11:18 19-01-2015
Ոստիկանությունը որոնում է Երևանում առանձնակի դաժանությամբ 27-ամյա երիտասարդին սպանած 27-ամյա երիտասարդին