211652_close_icon
views-count4411 դիտում article-date 18:32 21-03-2018

Իրանական գազը ռուսականից թանկ է. Հայաստանը Իրանից 100 դոլար գնի առաջարկ չի ստացել. նախարար

«Այն պահին, երբ գազի գնի հարցով մրցունակ առաջարկ կլինի որևէ երկրի կողմից, մենք կներկայացնենք հանրությանը»,- ԱԺ-ում լրագրողներին այսօր ասել է Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Նախարարը տեղեկացրեց, որ գազի ներկրման հարցով քննարկումներ են ընթանում Իրանի ու Թուրքմենստանի հետ, բայց դեռ մրցունակ առաջարկներ չեն ստացվել: Նախարարը, անդրադառնալով Հայաստանի ռուսական կողմի հետ համագործակցելու հարցում շահագրգռվածության հարցին, նշեց. «Վստահորեն կարող եմ ասել, որ որևէ քաղաքական գործոն չկա»: Նախախարը հավելյալ անգամ հիշեցրեց, որ առայժմ Իրանից մրցունակ առաջարկ, այսօրվա գործող գնից էժան առաջարկ չի ստացվել: Այդպիսով նախարարն ուղղակի հերքեց ՀՀ-ում Իրանի դեսպանների հայտարարությունները, թե Իրանը պատրաստ է արտոնյալ գնով գազ տրամադրել Հայաստանին, անգամ 1000 խմ-ը 100 դոլարով: Այնուհետև ուղղակի հայտարարեց, որ հայկական կողմն Իրանից 100 դոլար գնի առաջարկ չի ստացել: Իսկ թե ինչ գին են ասել, չմանրամասնեց: Աշոտ Մանուկյանը նաև ասաց, որ օնլայն ռեժիմով է աշխատում Իրանի դեսպանի հետ: Եվ այն պահին, երբ կլինի մրցունակ առաջարկ, կքննարկեն: Իսկ այսօր առաջարկվող իրանական գազը ռուսական գազից թանկ է, մրցունակ գին չի:

Նմանատիպ նյութեր