10284 դիտում
09:59 21-10-2017
Գազը ՀՀ սպառողին հասցնելու ճանապարհին «Գազպրոմը» «փայ է մտնում»` դառնալով գնի բարձրացման պատճառ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իրանական գազի թեմային:
Ըստ նրա` Իրանը Հայաստանին Ռուսաստանից ավելի էժան գազ չի առաջարկում, դրա համար հայկական կողմն իրանական գազ չի գնում: «Եթե ցածր գնի առաջարկ լինի, մենք անպայման կգնենք: Այդ հարցի շուրջ քննարկումները մշտապես ընթացել են և ընթանում են»,- ասել է նախարար Մանուկյանը:
Հիշեցնենք` հոկտեմբերին Թեհրանում էր Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը, ըստ Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիայի` քննարկվել է նաև իրանական գազ գնելու հարցը, ու ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Երևանը շահագրգիռ է Իրանից գազ գնելու հարցում:
Նկատենք, որ Հայաստանի իշխանությունները երբևէ չեն մանրամասնել, թե իրանական կողմն ի՞նչ գնով է առաջարկում գազը: Այդ դեպքում միգուցե և պարզվի, որ իրականությունը բոլորովին այլ է: Իսկ իրականությունն այն է, որ գազը ՀՀ սպառողին հասցնելու համար «Գազպրոմն» ինքն է «փայ մտնում»` դառնալով գնի բարձրացման պատճառ, կամ սահմանին գազի գնի տարբերությունն այնքան է, որ գուցե այս դեպքում «Գազպրոմի» համար բավարար գերշահույթներ չեն ստացվի:
Հիշեցնենք, որ դեռ 2013թ. Հայաստանը ՌԴ-ի հետ ստորագրեց հայտնի գազային համաձայնագրերը` պարտավորվելով մինչև 2049թ. չանել որևէ քայլ, որը կհակասի «Գազպրոմ» ընկերության շահերին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
08:42 10-09-2024
Կառավարությունը փայ է մտնում բիզնեսին․ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
8994 դիտում
09:13 22-01-2020
«Գազպրոմը» գազը չի թանկացնի, բայց կկրճատի 600 աշխատակցի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2284 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1798 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»