2067 դիտում
08:48 21-08-2015
«Գազպրոմ Արմենիան» սահմանի վրա գազը գնելու է զգալիորեն ավելի էժան, սակայն ներքին խոշոր գազասպառողներին շարունակելու է վաճառել թանկ գնով. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը երեկ մեր թղթակցի հարցին ի պատասխան կարծիք հայտնեց, որ խոշոր գազասպառողներին մատակարարվող գազի սակագինը, ամենայն հավանականությամբ, չի վերանայվի։
Այսինքն, «Գազպրոմ Արմենիան» սահմանի վրա գազը գնելու է զգալիորեն ավելի էժան, սակայն ներքին խոշոր գազասպառողներին շարունակելու է վաճառել նախկին գնով։ Դրա արդյունքում ամենամոտավոր հաշվարկներով «Գազպրոմ Արմենիայի» եկամուտները կավելանան տարեկան ավելի քան 40 միլիոն դոլարով։ Կստացվի, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազում է, իսկ, օրինակ, էներգահամակարգի՝ գազի գնման վրա կատարվող հսկայական ծախսերը չեն նվազի։ Աշխատակազմի ղեկավար նախարարի համոզմամբ՝ «Գազպրոմ Արմենիայի» ստանալիք այդ աստղաբաշխական գումարը ուղղվելու է այդ ընկերության ինչ-որ ներդրումային ծրագրերի իրականացմանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
15374 դիտում
10:01 26-02-2020
Ապրիլի 1-ից կթանկանա՞ գազը . «Գազպրոմ Արմենիան» ո´չ հաստատում է, ո´չ էլ հերքում․ «Իրավունք»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան