211652_close_icon
views-count24923 դիտում article-date 12:12 17-03-2018

Երևանում Ազգային ժողովի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 16-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 09։10-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Արսեն Ավագյանը Մաշտոցի պողոտայի թիվ 23 հասցեի մոտ իր վարած Lexus մակնիշի 10 VՍ 777 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ Նունե Բալայանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ավագյանն աշխատում է ՀՀ Ազգային ժողովի ֆինանսական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ, իսկ վրաերթի ենթարկված Ն. Բալայանն աշխատում է «Ալֆա ֆարմ» դեղատանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր