211652_close_icon
views-count6842 դիտում article-date 11:47 09-03-2018

Եվրախորհրդարանը պաշտոնապես հրաժարվել է դիտորդներ ուղարկել Ադրբեջան և Ռուսաստան՝ հետևելու նախագահական ընտրություններին

Եվրախորհրդարանը պաշտոնապես մերժել է Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին հետևելու համար դիտորդներ ուղարկել։ Այդ մասին նշված է Եվրախորհրդարանի՝ ժողովրդավարության աջակցման խմբի ղեկավարներ Դևիդ Մաքալիսթրի և Լինդա Մաքավանի տարածած համատեղ հայտարարության մեջ։ Բացի այդ, կառույցը դիտորդներ չի ուղարկի նաև Ռուսաստան, որտեղ նույնպես ընթանալու են նախագահական ընտրություններ, ինչպես նաև չի մեկնաբանի ընտրությունների արդյունքները։ Հավելել են, որ եթե, այնուամենայնիվ, ինչ-որ քաղաքական գործիչ ցանկություն ունենա անհատապես ներկա գտնվել նշված երկրներում կայանալիք ընտրություններին, ապա դա նրա անձնական գործն է։

Նմանատիպ նյութեր