211652_close_icon
views-count62524 դիտում article-date 11:36 28-02-2018

Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացին սպառնացել է, որ կսպանի անձնագրային բաժանմունքի պետին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երևանի բնակիչ Լյովա Թորոսյանը նամակ է փոխանցել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունքի պետին, որով զգուշացրել է պետին, որ եթե Աննման Աղանիկյանը դիմի անձնագրային բաժանմունք և այնտեղ նրան անձնագիր տրամադրեն, ինքը սպառնում է սպանել անձնագրային բաժանմունքի պետին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումեր՝ «ծալապակաս-ահաբեկչին» հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր