12380 դիտում
16:56 26-02-2018
Ռուսաստանում հայերի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. կան զոհեր
ՌԴ Լենինգրադի շրջանի Բուգրի գյուղում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ վթարը մարդկանց մահվան պատճառ է դարձել. 2 մարդ վնասվածքներ է ստացել: Այդ մասին հայտնում է «Օպերատիվ պահպանությունը»։
Նշվում է, որ Audi A6 մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարը տեղի է ունեցել փետրվարի 25-ին՝ ժամը 22.25-ին, Մայրուղային փողոցի վրա: Ճանապարհի ուղիղ հատվածի վրա վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և բախվել էլեկտրահաղորդիչ գծի հենասյանը:
Վարորդը տեղում մահացել է: Նրա մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել: Հավանաբար, նա արտասահմանյան ավտոմեքենայի վարարորդն է՝ Բուգրի գյուղի ազգությամբ հայ բնակիչը:
Միջին ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 38-ամյա ուղևորը՝ վարորդի հայրենակիցը: Երկրորդ ուղևորը՝ 35-ամյա հայը, թեթև վնասվածքները է ստացել: 2 ուղևորներն էլ նշված գյուղի բնակիչներ են:
Նմանատիպ նյութեր
11988 դիտում
10:56 23-09-2019
Ռուսաստանում հայերի և դաղստանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. կան տուժածներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
340 դիտում
16:35 25-04-2024
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
325 դիտում
16:07 25-04-2024
Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ