Հաղթանակ թաղամասում կոյուղաջուրը լցվում է տները․ Oragir.News
Oragir.News-ն ահազանգ է ստացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ 3-րդ փողոցից, որտեղ ճանապարհաշինարարական աշխատանքների ավարտից հետո բնակիչները կանգնել են լուրջ խնդրի առաջ։
Oragir.News-ը տեղում ուսումնասիրել է իրավիճակը և պարզել, որ խնդիրը կապված է կոյուղատար համակարգի խցանման հետ։ Բնակիչների խոսքով՝ աշխատանքների ավարտից հետո մի քանի դիտահորերում կոյուղաջուրը սկսել է կուտակվել և դուրս գալ համակարգից՝ լցվելով բնակելի տների բակերն ու նկուղները։
Տեղում քաղաքացիները բացել են ընդհանուր առմամբ վեց դիտահոր, որոնք ամբողջությամբ լցված են եղել կեղտաջրով և աղբով։ Նրանք ցույց են տվել, որ համակարգը չի աշխատում, և ջրերը չեն հեռանում, ինչի հետևանքով արդեն մի քանի օր է՝ տուժում են հարակից տների բնակիչները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում