98403 դիտում
19:00 25-02-2018
Կոտայքի մարզում Ծաղկաձոր հանգստի ժամանած ՌԴ 21-ամյա քաղաքացին Mercedes-ով վթարի է ենթարկվել և հայտնվել ձորում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնության Նովգորոդ քաղաքի բնակիչ, 21-ամյա Դենիս Շիլովը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ դեպի Հանքավան ընթանալիս՝ իր վարած Mercedes մակնիշի 01 XC 077 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, ԴՌ քաղաքացի, 18-ամյա Անաստասյա Կիրպիչնիկովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ժամանակավորապես հանգստանում են Ծաղկաձորում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+