211652_close_icon
views-count35918 դիտում article-date 12:42 25-02-2018

Ինքնասպանություն Արմավիրի մարզում. 70-ամյա տղամարդը տան բակում երկփողանի ողորկափող հրացանով կրակել է իր կրծքավանդակի ձախ հատվածին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործեով ավագ քննիչ Սրեյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 24-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ժամը 12:20-ի սահմաններում Արմավիր բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև մարզի քննչական վարչության քննիչները՝ ՀԿԳ ավագ քննիչ Սրեյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արգավանդ գյուղի բնակիչ, 70-ամյա Ադամ Մ.-ն է, ով նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում իր կողմից ապօրինի պահվող «ԻԺ» տիպի 16 տրամաչափի առանց գործարանային համարի, երկփողանի ողորկափող հրացանով իրենց տան բակում ինքնասպանություն գործելու նապատակով կրակել է իր կրծքավանդակի ձախ հատվածին: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիամի դատաբժշկական: Հայտնաբերվել է նաև հրացանը և քննիչի որոշմամբ նշանակվել է նաև դատաձգաբանական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր