211652_close_icon
views-count3908 դիտում article-date 21:51 23-02-2018

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Փետրվարի 23-ին, ժամը 12:33-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Զորաց քարեր» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota Land Cruiser Prado» մակնիշի 007 SO 61 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 23-ին, ժամը 10:35-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շղարշիկ թաղամասի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus GX-470» մակնիշի 44 ZZ 001 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր