119630 դիտում
18:00 19-02-2018
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում դժոխային արագությամբ շումախերական ավտովթարից. տուժածների մեջ է ԵՊՀ-ի ուսանող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է Երևանում փետրվարի 17-ին տեղի ունեցել խոշոր ավտովթարը, երբ Lada Priora մակնիշի 81 ՏX 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դժոխային արագությամբ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազի բաշխման հանգույցին, այնուհետև ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին։
Վթարի հետևանքով վարորդը՝ Փարաքար գյուղի բնակիչ՝ 22-ամյա Էդգար Օհանյանը և ուղևորներ՝ Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչներ, 23-ամյա Մհեր Սահակյանը, 23-ամյա Խաչիկ Կարապետյանը և 22-ամյա Սարգիս Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Խ. Կարապետյանը Երևանի Պետական Համալսարանի ուսանող է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/17/1089405/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, փետրվարի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի դիմաց, Lada Priora մակնիշի 81 ՏX 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել էր ճանապարհին տեղադրված գազի բաշխման հանգույցին, տապալել այն՝ կոտրելով ճնշման կարգավորիչն ու գազախողովակը և առաջ ընթանալով՝ բախվել բետոնե բաժանարար գոտուն:
Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել էին «Գազպրոմ Արմենիա» Երևանի և ԿԳՄ ծառայողները, ովքեր դադարեցրել էին գազի արտահոսքը: Ժամանել էին նաև մեծ թվով փրկարարներ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Նշված ճանապարհային հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր, և տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Միհրան Միրզոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի, ավագ հետաքննիչներ Գրիգոր Կիրակոսյանի, Վարդան Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն էին կատարել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 4-րդ վաշտի ծառայողները: Ոստիկանությունը պարզում էր վարորդի, վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում նշել էին նաև, որ տեղի էր ունեցել նաև վրաերթ: Այդ տեղեկությունը Ոստիկանությունը պարզում էր:
Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ առաջինը վիրավորներին օգնության էին հասել Ոստիկանության զորքերի 1033 զորամասի ծառայողները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1282 դիտում
19:15 25-11-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (24.11.2024 թ․)
19190 դիտում
18:14 25-11-2024
Հերթական ծեծկռտուքը՝ «Դիվա» գիշերային ակումբում. կա վիրավոր. կասկածյալները տեղի անվտանգության աշխատակիցներն են