40569 դիտում
10:49 19-02-2018
Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. «Չայնի»-ի ոլորաններում մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 17 TC 007 համարանիշի, Mitsubishi մակնիշի 35 LR 943 համարանիշի, Mercedes մակնիշի 13 TS 013 համարանիշի ավտոմեքենաները և ճանապարհին աղ ցանող КамАЗ մակնիշի 851 SU 43 համարանիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիս Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով և բացի այդ վթարից, էլի վթարներ են եղել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
10199 դիտում
14:51 11-02-2015
Ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոմեքենան «Չայնի»-ի ոլորաններում կողաշրջվել է. տնօրենները տեղափոխվել են հիվանդանոց