10202 դիտում
14:51 11-02-2015
Ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոմեքենան «Չայնի»-ի ոլորաններում կողաշրջվել է. տնօրենները տեղափոխվել են հիվանդանոց
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 10-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 04:50-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին Աբովյանի բժշկական կենտրոնից ահազաանգ է ստացվել, որ «աջ գագաթային շրջանի սալջարդ-վերք, ձախ ուսային հոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի բնակիչ, 50-ամյա Բենյամին Ադիմյանը, իսկ Երևան քաղաքի Սևաստոպոլյան փողոցի բնակիչ, 47-ամյա Տիգրան Թադևոսյանը՝ «աջ սրունքի վերին երրորդի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած քննչական բաժնի քննիչը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Բ. Ադիմյանը իր վարած «Daihatsu Terios» մակնիշի 091 ՍՏ 21 համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի ոլորաններ» չհասած հատվածում կողաշրջվել է, որի հետևանքով էլ վերջիններս ստացել են վնասվածքներ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Բ. Ադիմյանն աշխատում է «Գևորգ-Արամ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն,իսկ Թադևոսյանը՝ «Ռաֆայել 1» ԱՁ-ում՝ որպես տնօրեն:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի