211652_close_icon
views-count223569 դիտում article-date 21:09 18-02-2018

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. դաժանի ծեծի հետևանքով մահացել է Զանգեզուրի պղնձնամոլիբդենային կոմբինատի 53-ամյա մոդելագործը. կասկածյալ ազգականները Բագրատաշենի անցակետում Սյունիքի և Տավուշի մարզերի ոստիկանների կողմից բռնվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր, փետրվարի 18-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արշալույս Գևորգյանի), Ոստիկանության Կապանի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Կապանի քննչական բաժնի (բաժնի պետ՝ Արա Դարբինյանի), Ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանի) գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, Բագրատաշենի մաքսակետից Հայաստանը լքելու պահին բռնվել են Կապան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Մհեր Մանուչարյանը, 44-ամյա Սասուն Կարապետյանը և 34-ամյա Արտաշես Հակոբյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են փետրվարի 17-ին Քաջարան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 53-ամյա Վալերիկ Մանուչարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու և դին այլ տեղ տեղափոխելու մեջ: Այդ օրը, ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին՝ ոստիկանության Քաջարանի բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ տղամարդու դի կա: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ա. Գևորգյանի, ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ Կապանի ոստիկանապետ Ա. Շմավոնյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ: Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը, ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ դիակի զննությամբ, դեմքի շրջանում առկա են արյունազեղումների և քթի ախտաբանական շարժունակության վնասվածքների հետքեր: Փաստի առթիվ քննչական վարչության պետ, Վ. Դաղունցի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Ալավերդյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որպես մոդելագործ, նրա կինը՝ Ռուզաննան, աշխատում է Քաջարանի մանկապարտեզում՝ որպես տնօրեն: Իսկ կասկածյալ Ս. Կարապետյանը, կասկածյալ Մհեր Մանուչարյանի քեռին է: Վերջինս էլ մահացած Վ. Մանուչարյանի եղբոր տղան է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված անձինք Վ. Մանուչարյանին ծեծի են ենթարկել ու սպանել մեկ այլ տեղ, իսկ հետո դին տեղափոխել Շահումյան փողոց: Նշված անձինք, որպես կասկածյալ, քննիչի որոշմամբ ձերբակալվել են, և չի բացառվում, որ նախաքննության ընթացքում հոդվածը վերաորակվի ՀՀ քրօրի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: [color=#CC0000]SHAMSHYAN.com-ը ներկայացնում է Զանգեզուր TV հեռուստաընկերության մեր գործընկեր՝ Հերմինե Միքայելյանի տեսանութը՝ զարհուրելի սպանության մասին:[/color] [b]Կասկածյալ Արտաշես Սամվելի Հակոբյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0872067001519022450693565.jpg[/img] [b]Կասկածյալ Մհեր Նվերի Մանուչարյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0258259001519022494695349.jpg[/img] [b]Կասկածյալ Սասուն Կրիմենտի Կարապետյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0142720001519022545559257.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր