211652_close_icon
views-count42681 դիտում article-date 00:04 14-11-2022

Մահվան ելքով վրաերթ Սյունիքի մարզում. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցը Քաջարանում KIA-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. Վերջինս հիվանդանոցում մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 14:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Սուսաննա Ա.-ն իր վարած KIA ORTEGA  մակնիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքի Շիրվանզադեի փողոցի թիվ 6-րդ շենքի դիմացի ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 7-ամյա Հայկ Պ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում տեղափոխվել է Քաջարան բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար  Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաեւ ոստիկանության Կապանի բաժնի Քաջարանի բաժանմունքի օպերատվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ:

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ն. Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ Ն. Հովհաննիսյանի եւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ տեսուչ Վահե Կոստանյանի գլխավորությամբ, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կապանի բաժին, որ վրաերթի ենթարկված երեխան գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Սուսաննա Ա.-ն փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց, ապա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Քաջարանի բաժանմունք:

Նա աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, իսկ մահացած երեխան սովորում էր Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր