211652_close_icon
views-count12563 դիտում article-date 11:52 17-02-2018

Քննարկում՝ հայկական ինքնության վերաբերյալ. ռեկտոր Արամ Սիմոնյանի հրավերով, ԵՊՀ-ում էին հյուրընկալվել անվանի մտավորականներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը երեկ երեկոյան թեյախմության էր հրավիրել մի խումբ մտավորականների, որպեսզի նրանց հետ քննարկեր հայկական մշակույթի, հասարակության, երիտասարդության, կրթության հետ կապված խնդիրներ: Հանդիպմանը ներկա էին ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոսներ Յուրի Շուքուրյանը, Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, թղթ. անդամ Արարատ Աղասյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրող-կինոգետ Դավիթ Մուրադյանը, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, փիլիսոփա-բարոյագետ Էդվարդ Հարությունյանը, գրող Հովիկ Հովեյանը, թատերագետ Արա Խզմալյանը, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը, պատմաբան Ալիկ Ղարիբյանը, տերյանագետ Գևորգ Էմին-Տերյանը: Ներկաներին պատմելով իր մտահոգությունների մասին՝ Արամ Սիմոնյանը մասնավորապես նշեց, որ երիտասարդությունը կարիք ունի ավագ սերնդի հոգածության, և այս հանդիպման նպատակն է քննարկել ու որոշել այնպիսի լուծումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի նպաստել հոգևոր դաշտի կայացմանը: Դավիթ Մուրադյանը խոսեց «հայկական երազանքի» բացակայության մասին: Ներկաները շարունակեցին քննարկել այդ գաղափարը՝ առաջադրելով նոր խնդիրներ և նոր լուծումներ: Հանդիպման ավարտին որոշվեց, որ մտավորականության այսպիսի խորհրդատվական հանդիպումները դարձնել պարբերական: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր