39361 դիտում
17:10 24-12-2017
«Մեգերյան Կարպետ»-ում Սեդրակ Մամուլյանի կողմից պարգևատրվեցին մի խումբ պետական ու քաղաքական գործիչներ, մտավորականներ, մշակույթի և մարզական աշխարհի ներկայացուցիչներ. ընթացքում համտեսում էին հայկական ղափաման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունն այսօր «Մեգերյան Կարպետ» ընկերության ցուցասրահում նշում էր իր 10-ամյակը, որի շրջանակներում կազմակերպվել էր նաեւ «Ղափամայի շուրջ» տարեկան ամփոփիչ միջոցառում:
Կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը իր ելույթում ասաց, որ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն ստեղծման օրից անվան մեջ արդեն իսկ ուներ նպատակ՝ ազգային խոհանոցի վերականգնում, տարածում եւ ամրագրում: «Բանահավաքչության արդյունքում մենք բավականին նյութեր հավաքագրեցինք, որը հիմա էլ շարունակվում է ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ սփյուռքում, ե՛ւ մատենագրերում:
Միջոցառմանը ներկա էին հանրությանը հայտնի բազմաթիվ սիրված ու ճանաչված մտավորականներ, քաղաքական ու պետական գործիչներ, մարզաշխարհի ու արվեստի ներկայացուցիչներ, հասարակ քաղաքացիներ:
Միջոցառման ընթացքում կենդանի հնչողությամբ իրենց երգուպարով, զուռնա-դհոլով ելույթ ունեցան բազմաթիվ ճանաչված ու սիրված մշակութային խմբեր:
Պարգևատրվածների մեջ էին բազմաթիվ սիրված ու ճանաչված մտավորականներ, երգիչ-երգչուհիներ, պետական ու քաղաքական գործիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ելույթով հանդես եկավ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, իսկ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ողջույնի խոսքը ընթերցեց ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանը, ով ԱԺ նախագահի կողմից շնորհակալագրեր փոխանցեց ներկա գտնվող մի քանի անձանց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էր նաև Սոցիալական ապահովության նախկին նախարար Վազգեն Խաչիկյանը, ով Սերգո Երիցյանի հետ հավասար համտեսեցին գրեթե բոլոր սեղաններին դրված ղափաման:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 463+
463+