211652_close_icon
views-count183324 դիտում article-date 18:45 16-02-2018

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանի պետական համալսարանում. իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել Ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկանը. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բուհի Ռոմանագերմանական ֆակուլտետի իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել փոխդեկան, 37-ամյա Գևորգ Բարսեղյանը: Քիչ առաջ դեպքի մասին ահազանգ է ստացվել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Մարաշի բաժանմունք: Համալսարան են ժամանել Ոստիկանության օպերատիվ խումբը՝ կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից Գ. Բարսեղյանին ծեծի ենթարկելու փաստով նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկութուններ է արել, ում հայրն էլ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա է և ուսանողուհին այդ մասին տեղեկացրել է իր բարեկամներին, ովքեր էլ եկել են համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետի վարչական շենք ու իր աշխատասենյակում հորդորել են փոխդեկանին, որպեսզի այլևս նման պահվածք չցուցաբերի, սակայն տեսնելով, որ Գ. Բարսեղյանը «իր էշն է քշում», դաստիարակչական մի քանի մուշտի են տվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Բարսեղյանը մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանի տղան է: [color=#CC0000][b]** 21:40 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, մեկնելով ԵՊՀ-ի Ռոմանագերմանական ֆակուլտետ, պարզել են, որ միջադեպի պատճառը եղել է այն, որ մի քանի երիտասարդներ միջանցքում՝ լսարանների առջև, անեկդոտներ են պատմել միմյանց, ինչը աղմուկ է առաջացրել հարկում, և փոխդեկանը, մոտենալով նրանց, նկատողություն է արել, ինչն էլ դարձել է «մի կաթիլ մեղրի» պատմությունը: Տեղեկությունները, որ վիճաբանություն է տեղի ունեցել աղջկա պատճառով, կարծես թե, հերքվում են, քանի որ համայնքային Ոստիկանության բաժանմունքում էլ պարզել են, որ այդ տեղեկությունը համալսարանի բակում ասեկոսեների նման է եղել: Այդ տեղեկությունները հերքվել են նաև միջանցքում եղած ականատես վկաների զրույցներից պարզ դառնալուց հետո: [/b][/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր