184128 դիտում
18:45 16-02-2018
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանի պետական համալսարանում. իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել Ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկանը. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բուհի Ռոմանագերմանական ֆակուլտետի իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել փոխդեկան, 37-ամյա Գևորգ Բարսեղյանը:
Քիչ առաջ դեպքի մասին ահազանգ է ստացվել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Համալսարան են ժամանել Ոստիկանության օպերատիվ խումբը՝ կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից Գ. Բարսեղյանին ծեծի ենթարկելու փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկութուններ է արել, ում հայրն էլ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա է և ուսանողուհին այդ մասին տեղեկացրել է իր բարեկամներին, ովքեր էլ եկել են համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետի վարչական շենք ու իր աշխատասենյակում հորդորել են փոխդեկանին, որպեսզի այլևս նման պահվածք չցուցաբերի, սակայն տեսնելով, որ Գ. Բարսեղյանը «իր էշն է քշում», դաստիարակչական մի քանի մուշտի են տվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Բարսեղյանը մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանի տղան է:
[color=#CC0000][b]**
21:40
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, մեկնելով ԵՊՀ-ի Ռոմանագերմանական ֆակուլտետ, պարզել են, որ միջադեպի պատճառը եղել է այն, որ մի քանի երիտասարդներ միջանցքում՝ լսարանների առջև, անեկդոտներ են պատմել միմյանց, ինչը աղմուկ է առաջացրել հարկում, և փոխդեկանը, մոտենալով նրանց, նկատողություն է արել, ինչն էլ դարձել է «մի կաթիլ մեղրի» պատմությունը:
Տեղեկությունները, որ վիճաբանություն է տեղի ունեցել աղջկա պատճառով, կարծես թե, հերքվում են, քանի որ համայնքային Ոստիկանության բաժանմունքում էլ պարզել են, որ այդ տեղեկությունը համալսարանի բակում ասեկոսեների նման է եղել:
Այդ տեղեկությունները հերքվել են նաև միջանցքում եղած ականատես վկաների զրույցներից պարզ դառնալուց հետո:
[/b][/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
16296 դիտում
22:10 07-05-2021
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում գործող «Եվրասիա» միջազգային համալսարանում