211652_close_icon
views-count60531 դիտում article-date 21:19 13-02-2018

Երևանում 55–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 55-ամյա Մարտուն Եղիազարյանը Եղվարդի խճուղում՝ «Բադեն-Բադեն» հյուրանոցի հարևանությամբ, իր վարած BMW մակնիշի 02 ՕՍ 151 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, 60-ամյա Աիդա Սենեքերիմյանին և 56-ամյա Զառա Սարգսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածներին հիվանդանոց է ուղեկցել Ա. Նազարյանը: Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ վրաերթի ենթարկվածները փողոցը անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով ու եթե վարորդը գերազանցած լիներ սահմանված արագությունը, հնարավոր է՝ վրաերթը ողբերգական ավարտ ունենար: Արմենիա բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծանր կայուն վիճակում: Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հրաչյա Արզումանյանի գխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր