4564 դիտում
16:54 09-02-2018
Մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերություններն իրականացրել են շուրջ 235 մլն դոլարի ներդրումներ
Մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող և արդյունահանման պատրաստվող ընկերություններն անցած տարի իրականացրել են շուրջ 235 մլն դոլարի ներդրումներ։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանի տեղեկացմամբ, 2017թ. ընթացքում մետաղական օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքօգտագործման թույլտվություններով առաջիկա 3 տարվա ընթացքում կներդրվի շուրջ 3 մլրդ դրամ:
Ի տարբերություն արդյունահանված մետաղական հանքաքարի, որի ծավալն անցած տարի գրեթե չի փոխվել, արտադրված ապրանքային արտադրանքը գումարային արտահայտությամբ համալրվել է շուրջ 30 տոկոսով։ Աճը պայմանավորվել է հիմնականում արտաքին շուկաներում հանքահումքային ապրանքների գների բարձրացմամբ։
Նշենք նաև, որ 2017թ. ընթացքում հաստատվել են ոչ մետաղական օգտակար հանածոների նոր պաշարներ։
Արդյունքում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը համալրվել է շուրջ 900 հազար խոր. մետրով։ Նույն ժամանակահատվածում հաստատված մետաղական օգտակար հանածոների նոր պաշարները կազմել են շուրջ 5 մլն տոննա հանքաքար:
Նմանատիպ նյութեր
1692 դիտում
10:08 09-05-2014
Առաջիկայում 10 կամ մինչև 30 մլն դրամի շրջանառություն ունեցող ընկերություններն ազատվելու են հարկերից․ Ժողովուրդ
4435 դիտում
10:54 14-02-2015
Գ. Ծառուկյանին պատկանող ընկերություններն անցած տարվա ընթացքում վճարել են 7 մլրդ 742 մլն դրամ հարկ. ՀԺ
1208 դիտում
15:41 19-03-2014
«Գազպրոմը» հետաքրքրված է Ղրիմի նավթ և գազ արդյունահանող ընկերությամբ. Razm.info
Այս բաժնից
547 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
643 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է