1454 դիտում
15:41 19-03-2014
«Գազպրոմը» հետաքրքրված է Ղրիմի նավթ և գազ արդյունահանող ընկերությամբ. Razm.info
Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը լրջորեն հետաքրքրված է ուկրաինական նավթ և գազ արդյունահանող «Չերնոմորնեֆտեգազ» ընկերության գնման հեռանկարներով։ Վերջինս Սև ծովի մայրցամաքային ելուստից արտահանում է տարեկան մոտ 2 մլրդ մ³ գազ, գրում է [url=http://razm.info/35150]Razm.info[/url]-ն:
Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը, հղում կատարելով Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևի խոսքերին։ Այնուհանդերձ, «Գազպրոմից» հրաժարվել են մեկնաբանություններ տալ։
Տեմիրգալիևը վկայել է, որ Ղրիմի Սեփականության հիմնադրամն առաջիկայում սկսելու է պայմաններ մշակել «Չերնոմորնեֆտեգազի» մասնավորեցման մրցույթի համար։ Դրան կարող են մասնակցել թե´ ռուսաստանյան, թե´ միջազգային ընկերությունները։
Նշենք, որ ավելի վաղ Ղրիմի Գերագույն խորհրդի խոսնակը հայտարարել էր՝ Ղրիմում նավթի ու գազի արդյունահանմամբ պետք է զբաղվեն ռուսաստանյան ընկերությունները։
Մանրամասները՝ [url=http://razm.info/35150]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
69608 դիտում
11:29 15-01-2014
ՊԲ-ում հիվանդության պատճառով զինծառայող է մահացել. Razm.info
2417 դիտում
19:15 21-01-2014
Առաջնագծում զոհված զինծառայողին կհուղարկավորեն Եռաբլուրում. razm.info
1831 դիտում
19:39 28-01-2014
ՌԴ կառավարությունը հաստատել է Հայաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը. Razm.info
Այս բաժնից
1039 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1114 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1012 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ