211652_close_icon

Առաջիկայում 10 կամ մինչև 30 մլն դրամի շրջանառություն ունեցող ընկերություններն ազատվելու են հարկերից․ Ժողովուրդ

views-count2091 դիտում article-date 10:08 09-05-2014
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Առաջիկայում 10 կամ մինչև 30 մլն դրամի շրջանառություն ունեցող ընկերություններն ազատվելու են հարկերից: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո հանդիպեց գործարար դաշտի ներկայացուցիչների հետ և խոստացավ, որ ամեն ինչով կաջակցի իրենց: Կա՞ արդյոք նման օրենքի կամ ՀՀ կառավարության որոշման նախագիծ, այս հարցով «Ժողովուրդ»-ը դիմեց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից պատասխանեցին, որ կոմիտեի կողմից մշակվել է «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը նպատակ ունի նվազեցնել ՓՄՁ-ների հարկային բեռը, ինչպես նաև հնարավորինս կանոնակարգել փաստաթղթաշրջանառությունը: Այս պահին օրենքի նախագիծը գտնվում է շահագրգիռ մարմինների հետ քննարկումների փուլում, արդյունքների ամփոփումից հետո հնարավոր կլինի ավելի կոնկրետ տեղեկություն տրամադրել, թե հարկ վճարողների որ շրջանակներին է դա վերաբերելու»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր