52787 դիտում
13:52 06-02-2018
4 կանանց մասնակցությամբ ծեծկռտուք՝ Արտաշատ քաղաքի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի տան դիմաց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 5-ին, կանանց մասնակցությամբ ծեծռկտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին քաղաքացիների կողմից ահազանգ է հնչել, որ Արտաշատ քաղաքի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի տան դիմաց մի քանի կանայք վիճաբանում են և իրար հարվածներ հասցնում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Արտաշատի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատարի պաշտոնակատար Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները նշված վայրից Արտաշատի Ոստիկանություն են տեղափոխել Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի բնակիչնր՝ 47-ամյա Գայանե Մանուկյանին, 22-ամյա Կարինե Մելիքյանին, 45-ամյա Աննա Արամյանին և մշտական բնակության վայր չունեցող 56-ամյա Սիրանույշ Դավթյանին։
Պարզվել է, որ նշված անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջիններս միմյանց հարվածներ են հասցրել՝ պատճառելով միմյանց մարմնական վնասվածքներ։
Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Բոլոր կանանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
13122 դիտում
22:22 02-06-2017
Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Շարլ Ազնավուրի հետ
949 դիտում
09:43 31-01-2023
Ակտիվ աշխատանքներ է տանում Շարլ Ազնավուրի որդին․ «Փաստ»
Այս բաժնից
9504 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին