211652_close_icon
views-count44348 դիտում article-date 20:06 05-02-2018

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. 54-ամյա վարորդը ЗИЛ-ը վարելիս՝ հանկարծամահ է եղել և բախվել գազատար խողովակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի բնակիչ, 54-ամյա Արթուրիկ Հարությունյանը Մանթաշ-Հոռոմ ավտոճանապարհի Սպանդարյան գյուղի վարչական տարածքում իր վարած ЗИЛ 130 մակնիշի 734 ՕP 61 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Ասատրյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սահակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ դատաբժկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել և, ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Հարությունյանը ավտոմեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Ամասիայի պանրագործարանում՝ որպես վարորդ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր