211652_close_icon
views-count86042 դիտում article-date 22:32 02-02-2018

Երեկ Երևանում ինքնասպանություն գործած 31-ամյա քաղաքացին Արարատի նախկին մարզպետի և Ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի ազգականն էր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացրել էր երեկ՝ փետրվարի 1-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ինքնասպան եղած քաղաքացին՝ 31-ամյա Արսեն Ա-ն, Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ազգականն էր և ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի քրոջ փեսան էր, ով, ի դեպ, թե՛ հարազատների, թե՛ ընկերական շրջապատում գնահատվում էր դրական և շատերի համար զարմանալի է եղել, երբ իմացել են, որ Ա. Աբրահամյանը ինքնասպան է եղել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/02/1088196/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում փետրվարի 1-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։ Ժամը 19։00-ի սահմաններում Սևան քաղաքում գրանցված, սակայն ժամանակավորապես Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի 8/ա շենքում բնակվող, 31-ամյա Արսեն Ա.-ն ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած էր նետել նշված շենքի 9-րդ հարկի պատուհանից։ Դեպքի վայր էր ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Գարիկ Սարգսյանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր