211652_close_icon
views-count10238 դիտում article-date 09:38 17-01-2014

Հովհաննես Թամամյանի ընկերներից ոչ ոք չէր գնացել նրան դիմավորելու. Ժողովուրդ

«ՀՀ ոստիկանության քրեական հետա­խուզության գլխավոր վարչության նախկին պետ, 4 տարվա ազատազրկ­ման դատապարտված և վաղաժամ­կետ ազատ արձակված Հովհաննես Թամամյանին իր մտերիմները, ընկեր­ները չեն գնացել դիմավորելու: «Ժողո­վուրդ»-ի տեղեկություններով՝ «Երևան- Կենտրոն» ՔԿՀ են գնացել միայն նրա որդին ու կինը, և ազատության մեջ հայտնվելուց անմիջապես հետո Հ. Թամամյանը գնացել է Ծաղկաձոր ու ոչ մեկի հետ չի ցանկանում շփվել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Հ. Թամամյանի խցակից ընկեր Մարգար Օհանյանից պարզել՝ գոնե ինքը հանդիպե՞լ է նրա հետ. «Այո՜, այո, հանդիպել եմ, զրուցել եմ, ամեն ինչ նորմալ է իր մոտ, «հիմա Ծաղկաձորում է, ես այլ հարցի չեմ կա­րող պատասխանել, երևի կվերադառ­նա, էլի՜, չգիտեմ, կարծում եմ ինքը շու­տով կխոսի, ձեր բոլոր հարցերին կպա­տասխանի»,-գրում է «Ժողովուրդ»-ը: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր