Արտակարգ դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է դեմքը կենդանիների կողմից կրծոտված վիճակում՝ 87-ամյա տղամարդու դի
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 25-ին, Երևանում տեղի ունեցած 87-ամյա տղամարդու մահվան դեպքի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ Ամառանոցային ընկերության 1-ին փողոցի թիվ 31գ տանը տղամարդու դի կա:
Նշված հասցե են մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 87-ամյա Արամ Խաչատրյանի դին՝ դեմքը ամբողջովին կենդանիների կողմից կրծոտված վիճակում:
Քննիչի որոշումով նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
[color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: