211652_close_icon
views-count5910 դիտում article-date 17:13 25-01-2018

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Հունվարի 25-ին, ժամը 10:01-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «Nissan» մակնիշի 34 QL 656 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ձնակույտի մեջ: Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: Ճանապարհին` Ռյա Թազա-Ալագյազ ավտոճանապարհի մոտ 1 կմ-ին փրկարարները նկատել են ձյան մեջ արգելափակված «ԳԱԶ 53» մակնիշի 34 ZZ 609 պետհամարանիշի (վարորդ՝ Թ. Թ.) բեռնատարը և դուրս բերել արգելափակումից: *** Հունվարի 25-ին, ժամը 01:27-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի առաջին ոլորանին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 68 OU 639 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1977 թ. ծնած Ա. Դ.):

Նմանատիպ նյութեր