211652_close_icon
views-count65916 դիտում article-date 10:33 22-01-2018

Բարի և ուրախալի լուր. «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել եռյակ՝ 2 տղա, 1 աղջիկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 12-ի առավոտյան, ժամը 5:00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել եռյակ: Երջանիկ ծնողները Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանи Թաթուլ գյուղից 20-ամյա Հռիփսիմե Մայիլյանը և 25-ամյա Կամո Անտոնյանն են: Ընտանիքը սոցիալապես անապահով է, երեխաների մայրը և հայրը աշխատանք չունեն, իսկ Կամոյի մայրն էլ 1-ին կարգի հաշմանդամ է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում երեխաների մայրը՝ Հ. Մայիլյանը ասաց, որ իրենց առաջին երեխաներն են՝ 2 տղա, 1 աղջիկ: Ասաց նաև, որ անունները դեռ չեն որոշել, սակայն իրենց և բոլորիս համար ամենակարևորը այն է, որ առողջ երեխաներ են: Վերջինս ցանկացավ բոլոր նորաստեղծ ընտանիքներին նման հաճելի անակնկալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր