56779 դիտում
10:40 17-01-2018
Խոշոր ու շղթայական ավտովթար-հրդեհ Երևանում. բախվել են Toyota-ն, Mazda-ն, Opel-ն ու Mercedes-ը, ինչի հետևանքով Toyota-ում հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 16-ին, խոշոր ու շղթայական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota մակնիշի 60 AA 800 համարանիշի, Mazda մակնիշի 35 NQ 626 համարանիշի, Opel մակնիշի 09 US 172 համարանիշի և Mercedes մակնիշի 35 GV 252 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Toyota-ի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով:
Հրշեջները մարել են Toyota-ի ընթացային մասում առաջացած հրդեհը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գևորգ Նավասարդյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+