43025 դիտում
20:11 20-07-2017
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Բախվել են Mitsubishi-ն, Nissan-ը, Opel-ը և Mercedes-ը, ինչի հետևանքով Mitsubishi-ն կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Խորենացի փողոցի խաչմերուկում բախվել են Mitsubishi մակնիշի 22 SS 604 համարանիշի, Nissan մակնիշի 77 SG 778 համարանիշի, Opel մակնիշի 31 AM 310 համարանիշի և Mercedes մակնիշի 90 OV 555:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ն կողաշրջվել է, բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև լվացել ճանապարհի այդ հատվածը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Խաչատուր Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+