211652_close_icon
views-count53515 դիտում article-date 12:50 13-01-2018

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորում, բնակարանում առաջացած հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 13-ին, ժամը 10:47-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղու թիվ 3-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, բնակարանում հայտնաբերվել է դի. անհարժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներսիսյան փակուղու թիվ 3 շենքի թիվ 40-րդ բնակարանում (պատկանում է 1931 թ. ծնված Ա. Մ.-ին) Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին: Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով: Հրշեջ-փրկարարները հյուրասենյակում հայտնաբերել են Ա. Մ.-ի այրված դին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր