211652_close_icon
views-count53569 դիտում article-date 17:18 10-01-2018

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են 24-ամյա վարորդի «07»-ը և 29-ամյա վարորդի Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Նոր Կյանք-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, 24-ամյա Դավիթ Մկրտչյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 NU 566 համարանիշի և Շիրակի մարզի Արևշատ գյուղի բնակիչ, 29-ամյա Դավիթ Ալեքսանյանի վարած Opel Vectra մակնիշի 34 OV 109 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդ Դ. Մկրտչյանին նախ տեղափոխել են Արթիկի, այնուհետև՝ Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահը Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Նարեկ Մանանդյանը՝ Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր