211652_close_icon
views-count38153 դիտում article-date 21:28 21-12-2017

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Վարդենիկ գյուղի «Իշխանավանք» ՍՊԸ-ի հարսանյաց սրահից 7 հարսանքավորներ տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Մարտունի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Վարդենիկ գյուղի բնակիչներ, 49-ամյա Մարինե Հովհաննիսյանը, 49-ամյա Ռոզա Պետրոսյանը, 43-ամյա Լուսինե Քոչարյանը, 47-ամյա Արմենուհի Քոչարյանը, 43-ամյա Սեդա Բալինյանը, 34-ամյա Արևհատ Աբրոյանը և Երանոս գյուղի բնակիչ, 42-ամյա Ռիփսիկ Փաշոյանը: Պարզվել է, որ նրանք իրենց գյուղում գործող «Իշխանավանք» ՍՊԸ- ին պատկանող հարսանյաց սրահից են տեղափոխվել հիվանդանոց և թունավորվել են սրահի խոհանոցում ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր