211652_close_icon
views-count37674 դիտում article-date 18:11 18-12-2017

Խոշոր չափի գողություն Կոտայքի մարզում. թալանել են Կոտայքի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երեկոյան Երևան քաղաքի Քանաքեռ 14-րդ փողոցի բնակիչ, 53-ամյա Արմեն Վարդանյանը Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին կից Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում գտնվող ավտոլվացման կետում իր բաճկոնի գրպանից գողացել են դրամապանակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Վարդանյանը, ով Կոտայքի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետն է, ոստիկաններին հայտնել է, որ դրամապանակում եղել է մոտ 2 մլն դրամ գումար: Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [b]*** 22:30[/b] Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Ժիրայր Այվազյանը և հայտնել է, որ նշված դրամապանակը ինքը գտել է և այն վերադարձրել է տիրոջը՝ Ա. Վարդանյանին և դրամապանակում եղել է ոչ թե 2 մլն, այլ 200 հազար դրամ: Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր