211652_close_icon
views-count120159 դիտում article-date 12:47 17-12-2017

«Կարմիր կովը իր կաշին չի փոխի». Երևանի գաի պետի էպիկենտրոնում դարձյալ Ճըվճըվ Արոյի անուղղելի զավակներն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կեսգիշերին, ճանապարհային երթևեկության կանոնները հերթակա անգամ չարամտորեն խախտելու համար Երևանի ՃՈ պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել BMW X6 մակնիշի H 769 YX 777 համարանիշի, Mercedes մակնիշի առանց համարանիշի և մեկ այլ BMW մակնիշի 35 NF 608 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաները վարել է Ճըվճըվ Արոյի անուղղելի որդին, ով անգամ փորձել է դիմել փախուստի, սակայն Ճանապարհային ոստիկանները կարողացել են բռնել նրան: Գ. Շամշյանի տեղեություններով՝ նշված ավտոմեքենաները առաջին անգամ չէ, որ հայտնվում են «գաի պլաշչադկայում» և ամեն անգամ պարզվել է, որ այն վարել են Ճըվճըվ Արոյի անուղղելի զավակները: Հիրավի ժողովուրդը ճշտ է ասում, որ «Կարմիր կովը իր կաշին չի փոխի ու սևին սապոնն ինչ անի, խևին խրատը»՝ լրիվ տեղավորվում է այս անուղղելի զավակների կերպարում: [color=#CC0000] Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր