45430 դիտում
19:17 14-04-2019
Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին Վանաձորում ավազակային հարձակում կատարողին և կազմակերպչին. այստեղ են ասում. «կարմիր կովը իր կաշին չի փոխի»
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի) գլխավորությամբ, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ ոստիկանության գնդապետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, երեկ՝ ապրիլի 13-ին, ոստիկանության Տարոնի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչ, 22-ամյա Դավիթ Ներկարարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Դ. Ներկարարյանը ապրիլի 13-ին, գիշերը ժամը 01:30-ի սահմաններում իր կողմից վարվող «Opel Astra» մակնիշի 34 ZL 411 համարանիշի ավտոմեքենայով՝ Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի վրա գործող «Սուրեն Պարանյան» անհատ ձեռներեցին պատկանող բենզալցակայանում, ավտոմեքենան իբրև լիցքավորելու նպատակով կայանել է լցակայանի տարածքում, որի ժամանակ Դ. Ներկարարյանը դուրս գալով ավտոմեքենայից, քիչ հեռվում սպասել է, երբ լիցքավորող, Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ, 22-ամյա Սերգեյ Հովսեփյանը մոտեցել է իրեն, Դ. Ներկարարյանը դանակը ձեռքին թիկունքից հարձակվել ու դանակը սեղմել է Ս. Հովսեփյանի կոկորդին: Որից հետո դանակի սպառնալիքի ներքո նրան մտցրել է լցակայանի հանգստի սենյակ ու այնտեղից հափշտակել 165 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ «Samsung Galaxy A3» մոդելի բջջային հեռախոս և 30 հազ. դրամ, այնուհետև դիմել փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով, պարզվել է, որ Դ. Ներկարարյանը նշված հանցագործությունը կատարելու ժամանակ նախնական համաձայնության է եկել Վանաձոր քաղաքի բակիչ, 35-ամյա Սարգիս Մարկոսյանի հետ, ով տաքսու վարորդ է, ու կատարել են իրենց սև գործը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգել է Ս. Մարկոսյանը ու հայտնել, որ ինքը ականատես է եղել, իսկ իրեն էլ դանակով սպառնացել է ավազակային հարձակում կատարած անձը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Դ. Ներկարարյանը նախկինում դատապարտված է եղել ՀՀ քր-օր-ի 11 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով և 2018թ. նոյեմբերին նա համաներմամբ ազատ է արձակվել:
Դ. Ներկարարյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ Ս. Մարկոսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
77090 դիտում
12:11 11-01-2022
Երեկ Վանաձորում՝ խանութում ավազակային հարձակում կատարողին Տարոնի բաժնի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)