211652_close_icon
views-count18147 դիտում article-date 17:04 15-12-2017

Մոուրինյոն հանուն Օզիլի կվաճառի Մխիթարյանին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանը կարող է նոր ակումբում սկսել: Մանկունյանցիները մտադիր են վաճառել Հայաստանի հավաքականի առաջատարին, որպեսզի ստացված գումարներով կարողանան ձեռք բերել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին, որը 2018-ի ամռանը կարող է ազատ գործակալ դառնալ: Ավելի վաղ «ՄՅՈւ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բազմիցս հրապարակավ քննադատել էր Մխիթարյանին՝ վերջինիս մեղադրելով նրանում, որ խաղադաշտում կորում է, իսկ այս շաբաթ [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/14/1084662/]նշեց[/url], որ հայ ֆուտբոլիստի համար նույնիսկ պահեստայինների նստարանին տեղ չկա: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 30 մլն ֆունտով Մխիթարյանին Դորտմունդի «Բորուսիայից» ձեռք էր բերել 2016ի ամռանը: Վերջին անգամ Հենրիխը հայտացուցակում ընդգրկվել է նոյեմբերի 25-ին, երբ ԱՊԼ-ում «Բրայթոնի» հետ խաղում փոխարինման դուրս եկավ: Մեկուկես մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անց է կացրել 58 հանդիպում, դարձել 13 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր