211652_close_icon
views-count13658 դիտում article-date 14:41 12-12-2017

Երևանում բախվել են Mitsubishi-ն, BMW-ն և Nissan-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Աշոտ Դարբինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով։ Ժամը 08։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտայից դեպի Դավիթ Անհաղթի փողոցտ անող էստակադայի վրա բախվել են Երևանի բնակիչներ՝ 50-ամյա Մելիք Պետրոսյանի վարած Mitsubishi մակնիշի 088 CC 18 համարանիշի, 31-ամյա Հրաչյա Մուրադյանի վարած BMW մակնիշի 87 MT 087 համարանիշի և 50-ամյա Արթուր Մանուկյանի վարած Nissan մակնիշի 20 ԼՍ 673 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15։15-ի սահմաններում Ա. Մանուկյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ՝ 22-ամյա Ագնեսա Մանուկյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Մ. Պետրոսյանն աշխատում է «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ում, իսկ Հ. Մուրադյանը՝ «Ագբա լիզինգ» ՓԲԸ-ում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր