211652_close_icon
views-count54769 դիտում article-date 09:56 10-12-2017

Էջմիածնում դաժան սպանություն կատարողը կալանավորվեց. առաջիկայում նա կտեղափոխվի հոգեբուժարան. կան կասկածներ, որ զոհի՝ գումար գողանալու լուրը ճիվաղը չափազանցրել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Կարապետյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության (Էջմիածին) դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 71-ամյա Սլավիկ Մաթևոսյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վահե Խալաթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Ս. Մաթևոսյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կալանավորվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Մինչ ձերբակալվելը, Ս. Մաթևոսյանը իրավապահներին հայտնել էր, որ ինքը իր զոհին սպանել է, քանի որ նա գողացել է ինչ-որ գումար, մինչդեռ կան կասկածներ, որ նա այդկերպ փորձում է թյուրիմացության մեջ գցել իրավապահներին, թե իբրև սպանվածն է գումարը գողացել՝ ցանկանալով նաև իր վայրագությունը արդարացնել։ Իրավապահները ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ սպանվածը երբևիցե չի ունեցել ֆինանսական խնդիրներ, սոցիալապես անապահով չի եղել և հակված են այն մտքին, որ նա չէր կարող մարդասպանի գումարը գողանար։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Կարապետյանի որոշմամբ նշանակվել է նաև դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն, և առաջիկայում Ս. Մաթևոսյանը տեղափոխվելու է Նուբարաշենի հոգեբուժարան։ Ինչպես ավելի վաղ Էջմիածնից [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/05/1083930/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 5-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժին էր մեղայականով ներկայացել Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 71-ամա Սլավիկ Մաթևոսյանը և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում ինքը մարդ է սպանել և դին թողել է այնտեղ։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Կարապետյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Էջմիածին քաղաքի բնակիչ էր, ում հետ գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ս. Մաթևոսյանը խոհանոցային դանակով մի քանի հարվածներ էր հասցրել, որից հետո էլ կացնով անդամահատել էր զոհի դաստակները։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Կ. Խաչատրյանի որոշմամբ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր