211652_close_icon
views-count70652 դիտում article-date 15:13 06-12-2017

Արտակարգ դեպք Հայաստանի Ամերիկյան համալսարանում. 18-ամյա աղջիկը ուսանողի անվան տակ դրամապանակների մի քանի գողություններ է կատարել նշված համալսարանում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12: 00-ի սահմաններում Ամերիկյան համալսարանի աշխատակիցները համալսարանի ներսում բռնել են մի քաղաքացու, ով ներկայացել է իբրև ուսանող և նա կասկածվում է համալսարանի ներսում գողություններ կատարելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համալսարան է ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ խումբը: Մինչ օպերատիվ խումբը կլսեր ուսանողներին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ պարզել են, որ այդ անձը հադիսանում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակչուհի, 18-ամյա Գայանե Ն.-ն, ով ոստիկանների բացատրական շախատանքների շնորհիվ հայտնել է, որ նոյեմբերի 3-ին նշված համալսարանի լսարաններում գողացել է Արաքյսա Մ.-ի, Արմինե Մ.-ի, իսկ մեկ օր առաջ էլ՝ Օվսաննա Թ.-ի Վարսիկ Պ.-ի, Լիանա Մ.-ի դրամապանակները, որոնց մեջ եղել են տարբեր չափի գումարներ: Գայանե Ն.-ն ոստիկանններին է ներկայացերլ նաև գողացված դրամապանակները: Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր