211652_close_icon
views-count41627 դիտում article-date 17:49 30-11-2017

Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցում բացվեց թշնամու դավադիր գնդակից զոհված Արամ Մեջլումյանի անունը կրող դասարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Արարատի մարզի Շահումյան գյուղի Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցում բացվեց 2009 թվականին թշնամու դավադիր գնդակից զոհված Արամ Մեջլումյանի անունը կրող դասարան: Հերոսի անունը կրող դասարանի պատերին նրա լուսանկարներն էին, մեդալները: Նա նույնպես այդ դպրոցում է սովորել՝ աչքի ընկնելով իր համեստ, աշխատասեր և ընկերասեր բնավորությամբ: Ներկաները նախ այցելեցին Արամի գերեզմանին, ծաղիկներ խոնարհեցին, այնուհետև այցելեցին դպրոց: Կարմիր ժապավենը կտրելու հանդիսավոր արարողությունը վստահված էր փոքրիկ Արամին, ով հերոս Արամի քրոջ արու զավակն է: Արդեն հերոսի անունը կրող դասասենյակում դպրոցի աշակերտները պատմեցին նրա մասին, հնչեցին հայրենասիրական հուզիչ կատարումներ: Միջոցառմանը ներկա էին Արամի ընտանիքի անդամները, որդեկորույս մայրեր, համագյուղացիներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ, ուսուցիչներ, աշակերտներ: Դպրոցի տնօրեն Վարսիկ Ստեփանյանը ներկայացրեց դասասենյակի պատրաստման գործընթացը, պատմեց Արամի մասին, ինչպես նաև բարձր գնահատեց մերօրյա հերոսների սխրանքն ու նվիրվածությունը հայրենիքին: Արամի ծնողներին հանձնվեցին պատվոգրեր և «Զորավար Անդրանիկ» ոսկե մեդալ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր