211652_close_icon
views-count17046 դիտում article-date 19:32 28-04-2022

Ձեզ բացակա չենք դնի. Երևանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ Արմանի և Գևորգի անվան փառքի անկյուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 28-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում Վ. Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ, դպրոցի շրջանավարտներ Արման Սիմոնյանի և Գևորգ Կարապետյանի անվան փառքի անկյուն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փառքի անկյունը կրում է «Կյանք ու կռիվ, պայքար ու հաղթանակ, կամք ու ուժ, հավատ ու ժպիտ» անվանումը:

Փառքի անկյան բացումը ընձեռվեց լեգենդ դարձած հերոսների հարազատներին, որից հետո տեղի ունեցավ հուշ-երեկոյի միջոցառում: Ներկա էին Արմանի և Գևորգի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, Արցախյան  առաջին, Ապրիլյան քառօրյա, Արցախյան  44-օրյա պատերազմի մասնակից հերոսներ, այդ թվում՝ ավագ սերնդի, ինչպես նաև դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտները:

Միջոցառման ժամանակ հնչեց  այսօրվա մեծարման և նմանատիպ բազմաթիվ երեկոներ կազմակերպած Հասմիկ Մարգարյանի հեղինակային երգը՝ նվիրված Գևորգ Կարապետյանի հիշատակին:

Գևորգ Գեղամի Կարապետյանը ծնվել է 1999֊թ հուլիսի 10֊ին՝  ք. Երևանում։ 2005֊2013թթ. սովորել է Վ.Համբարձումյանի անվան 12 հիմն. դպրոցում։  2016֊2019թթ. սովորել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։ 2019֊թ սովորել է Ավիաուսումնական կենտրոնում՝ ԱԲԸ֊ում՝ Օդային տրանսպորտի կառավարում բաժնում։

2020թ օգոստոսին զորակոչվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ 2020թ. մասնակցել է հայ֊ադրբեջանական 44֊օրյա պատերազմին։

2020թ. հոկտեմբերի 25֊ին հերոսաբար զոհվել է Մարտունիի Դիլիղարդա տեղամասում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մանկավարժական համալսարան» մեդալներով։

****


Արման Աշոտի Սիմոնյանը ծնվել է 2000թ օգոստոսի 12֊ին՝ ք.Երևանում։ 2006֊2015թթ. սովորել է Վ.Համբարձումյանի անվան 12.հիմնական դպրոցում։ 2015֊2019թթ.սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական քոլեջում։ Երազում էր դառնալ ծրագրավորող։

2019թ. հունվարին զորակոչվել է Հայաստանի հանրապետության զինված ուժերում։ 2020թ. մասնակցել է հայ֊ադրբեջանական 44֊օրյա պատերազմին։ 2020թ.հոկտեմբերի 14֊ին հերոսաբար ընկել է Վարանդայում (Ֆիզուլի)։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Երախտագիտություն»շքանշանով։


Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի   
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 183+
183+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր