211652_close_icon
views-count56212 դիտում article-date 10:12 29-11-2017

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ

Երեկ՝ նոյեմբերի 28-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» աշխտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչներ, 37-ամյա Անուշ Վարդանյանը, 62-ամյա Սվետլանա Վարդանյանը, 59-ամյա Շողիկ Վարդանյանը: Իսկ 05:30-ի սահմաններում Մուրացան բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ նույն ախտորոշմամբ նույն գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 9-ամյա Արմեն Վարդանյանն ու 8-ամյա Արարատ Վարդանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցներ են մեկնել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչն ու համայնքային Ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ նշված անձինք Այգեկ գյուղի իրենց տանը փայտե վառարանի ծխի արտահոսքից են թունավորվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները մեկ ընտանիքի անդամներ են: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր