211652_close_icon
views-count76503 դիտում article-date 11:43 28-11-2017

Երևանում «Շողակաթ» հեռուստաընկերության 23-ամյա օպերատորը փրկել է 63–ամյա կնոջ կյանքը

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 23-ամյա Տիգրան Մինասյանը Կիևյան կամրջի վրա կարողացել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Մինասյանը այդ պահին անցնելիս է եղել կամրջի վրայով, երբ նկատել է, որ մի կին անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել: Տ. Մինասյանին հաջողվել է համոզել այդ կնոջը, ով Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Սվետլանա Հ.-ն է, հետ գալ կամրջի վտանգավոր եզրագծից, որից հետո արդեն դեպքի վայր ժամանած Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները կնոջը տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին: Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կնոջը փրկած Տ. Մինասյանը աշխատում է «Շողակաթ» հետռուստաընկերությունում՝ որպես օպերատոր: [b]«Շողակաթ» հեռուստաընկերության 23-ամյա օպերատոր Տիգրան Մինասյանն է, ով փրկել է 63-ամյա կնոջ կյանքը [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0047107001511890799256300.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր