109958 դիտում
10:03 26-11-2017
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գավառում. 46-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է շինության պատին, պատը փլուզվել է, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Մարտին Դվոյանը իր վարած Ford Transit մակնիշի 34 ԼR 086 համարանիշի ավտոմեքենայով Ազատության փողոցում՝ Գավառի պետական համալսարանի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել Գավառի հրշեջ-փրկարարները, տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Արա Քոչարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հերթապահ խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն վարչության ավագ քննիչ Հարություն Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ տեղափոխվեց Ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+