211652_close_icon
views-count16031 դիտում article-date 22:17 22-11-2017

Գվինեթ Փելթրոուն նշանվել է

Ամերիկյան հայտնի դերասանուհի Գվինեթ Փելթրոուն նշանադրվել է. նրա նոր ընտրյալը սցենարիստ և պրոդյուսեր Բրեդ Ֆալչուկն է, հաղորդում է US Weekly-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ դերասանուհին և սցենարիստը հանդիպում են մոտ 3 տարի։ Թերթին աղբյուրներից մեկը հաստատել է, որ նրանք 1 տարի է, ինչ քննարկում են նշանադրվելու հարցը, իսկ Փելթրոուն ոչինչ չի հայտարարի այնքան ժամանակ, մինչև որ նշանադրության լուսանկարները չհրապարակի իր Goop կայքում։ Նշենք, որ զույգը ծանոթացել է «Պարտվողները» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Գվինեթը հրավիրվել էր որպես հյուր, իսկ Ֆալչուկը ֆիլմի սցենարիստներից է։

Նմանատիպ նյութեր